Աստղիկ Գրիգորյան
հունիսի 16, 2026
Աստղիկ Գրիգորյանն իրականացնում է`
- որակի համակարգի ներդրմանը, մարդկային ներուժի զարգացմանն ուղղված աշխատանքների համակարգումը` նախարարության անձնակազմի կառավարման, հանրային առողջության բաժնի, «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի միջոցով,
- առողջապահական տեղեկատվական համակարգերի, այդ թվում` էլեկտրոնային առողջապահության համակարգի աշխատանքների համակարգումը` «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջոցով,
- կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքների համակարգումը` հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու ստորաբաժանում հանդիսացող նախարարության բժշկական օգնության քաղաքականության, մոր և մանկան առողջության պահպանման, դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների, ֆինանսատնտեսագիտական վարչությունների և լիցենզավորման գործակալության միջոցով,
- առողջության առաջնային պահպանման ծառայություների բարեփոխման իրականացման և կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով,
- Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ «Առողջապահական ծառայությունների որակի բարելավում» վարկային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների համակարգումը` «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով: