Արմեն Գասպարյան

հունիսի 16, 2026

Արմեն Գասպարյանն իրականացնում է`

  • շտապօգնության ծառայության բարեփոխումների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով,
  • մոր և մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության միջոցով,
  • բուժքույրական ծառայության զարգացման աշխատանքների համակարգումը` հանրային առողջության բաժնի և բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով,
  • ստոմատոլոգիական, հոգեկան առողջության ոլորտներում աշխատանքների համակարգումը` բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով,
  • արյան ծառայության բարեփոխումների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության և Առողջապահության նախարարության «ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով,
  • հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություների կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով,
  • քաղաքացիների գրավոր դիմումների քննարկման, դրանցում բարձրացված խնդիրների ուսումնասիրության և վերլուծության, ինչպես նաև պարզաբանումների տրամադրման և խորհրդատվական օգնության կազմակերպման աշխատանքների համակարգումը` քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժնի միջոցով: