Լևոն Հակոբյան

հոկտեմբերի 07, 2025

Լևոն Հակոբյանն իրականացնում է`

  • նախազորակոչային և զորակոչային գործընթացի առողջապահական բաղադրիչի կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով,
  • դատաբժշկական, դատահոգեբուժական, ախտաբանաանատոմիական  ծառայություների կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության, «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով, ԱՆ ենթակայությամբ գործող հոգեբուժական կազմակերպությունների միջոցով,
  • քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով,
  • առողջապահական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների օպտիմալացման ծրագրերի, բժշկական կենտրոնների կառուցման, վերանորոգման աշխատանքների իրականացման համակարգումը` «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով, ինչպես նաև  «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող գնման գործընթացի համակարգումը,
  • Առողջապահության նախարարության իրավասության սահմաններում արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բնագավառում միջոցառումների իրականացման աշխատանքների համակարգումը` արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի միջոցով:
  • առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման և գովազդի թույլտվությունների տրամադրման աշխատանքների համակարգումը` նախարարության լիցենզավորման գործակալության միջոցով: