Նորություններ

«Մեկ կաթիլ մարդասիրություն» արյունատվության ակցիա` արյան ծառայության բոլոր կայաններում

հունիսի 14, 2026

Արյան դոնորի համաշխարհային օրվան նվիրված «Մեկ կաթիլ մարդասիրություն» արյունատվության ակցիան «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում համախմբել էր հանրային դեմքերի, բազմաթիվ երիտասարդների և հյուրերի:

Նրանք միացել էին արյունատվության կարևոր առաքելությանը՝ իրենց ներդրումն ունենալու կյանքեր փրկելու գործում։

Ակցիայի նպատակն է բարձրաձայնել դոնորության մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը, անվարձահատույց արյունատվությունը մեզանում դարձնել ավանդույթ ու սոցիալական պատասխանատվության յուրահատուկ դրսևորում, համալրել արյան մեր պաշարները` ևս մեկ անգամ ընդգծելով յուրաքանչյուր դոնորի կատարած ներդրման արժեքը։

Այսօր արյունատվության ակցիաներ են կազմակերպվել նաև արյան ծառայության մարզային բոլոր կենտրոններում: