Տեսանյութեր
Արարատի ԲԿ-ին հատկացվել է ՀՇ սարք
հունիսի 11, 2026
Արարատի և հարակից համայնքների բնակիչներն արդեն նաև համակարգչային շերտագրման (KT) հետազոտության համար ստիպված չեն այլ կլինիկաներ գնալ: Առողջապահության նախարարության կողմից վերազինման շրջանակում Արարատի բժշկական կենտրոնին տրամադրվել է համակարգչային շերտագրման սարք, մասնագետներն անցել են վերապատրաստում և հիմա արդեն օրական մինչև 15 հետազոտություն է արվում, մեծ մասը` առողջության ապահովագրությամբ: