ապահովագրություն

Առողջության համընդհանուր ապահովագրություն

հունիսի 11, 2026

Հարգելի՛ գործընկերներ,


2025 թվականի դեկտեմբերի 25-ից ուժի մեջ է մտել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը, համաձայն որի 2026 թվականի հունվարի 1-ից իրականացվում է առողջության համընդհանուր ապահովագրության փուլային ներդրում։ ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի  որոշմամաբ ընդունվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և դեղատների միջև կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 1980-Ն որոշումը։ Հիմք ընդունելով վերոնշյալ Կառավարության որոշմամբ հաստատված պայմանագրի օրինակելի ձևը՝  առաջարկում եմ հայտարարությանը կից տեղադրվող դիմումը (ակցեպտը)՝ ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում  «Առողջության համընդհանուր ապահովագրության» հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության» հիմնադրամի և դեղատների միջև  պայմանագիր կնքելու ընթացակարգը, պայմանագիր կնքելու համար նախատեսված նվազագույն պահանջները հաստատելու մասին»  N 1985-Ն որոշմամբ սահմանված պահանջներով և համապատասխան փաստաթղթերով մինչև 2026 թվականի հունվարի 1-ը  ներկայացնել info@uhif.am էլեկտրոնային հասցեին։ 

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի վեբկայքի հղումը` https://www.uhif.am/am