Պատմություն

Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ կառավարության վերակազմավորման ժամանակ` 1918 թվականի նոյեմբերին, ստեղծվել է հանրային խնամատարության նախարարությունը, որը 1919 թվականի ապրիլի 8-ին վերանվանվել է հանրային խնամատարության և աշխատանքի նախարարություն:

1920 թվականի հունվարի 8–ին նախարարությունը վերանվանվել է հանրային խնամատարության և վերաշինության նախարարություն, որն ունեցել է հետևյալ բաժինները` որբանոցային, գաղթականական, աշխատանքի կազմակերպման, բժշկասանիտարական, աշխատանքի պաշտպանության, ճարտարապետական, շինարարական:

Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո ՀԽՍՀ Հեղկոմի 1920 թվականի դեպտեմբերի 22-ի թիվ 17 դեկրետով կազմակերպվել է Հայաստանի առողջապահության ժողովրդական կոմիսարիատը:

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առողջապահության ժողովրդական կոմիսարներն են եղել.

1946 թվականին Հայաստանի առողջապահության ժողովրդական կոմիսարիատը վերակազմավորվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առողջապահության մինիստրության: Վերջինիս կազմում գործել են բուժկանխարգելիչ օգնության, մոր և մանկան բուժկանխարգելիչ օգնության, սանիտարա-հակահամաճարակային և 4-րդ վարչությունները, գիտության, կադրերի և ուսումնական հաստատությունների, բժշկական վիճակագրության, պլան-ֆինանսավորման, կապիտալ շինարարության, վարչա-տնտեսական, մատակարարման և այլ բաժիններ:

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առողջապահության մինիստրներն են եղել.

1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարներն են եղել.

2021 թվականի հունվարի 18-ից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը Անահիտ Ավանեսյանն է: