ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար իրականացվում են պետական պատվերի շրջանակներում

օգոստոս 19, 2025

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար իրականացվում են պետական պատվերի շրջանակներում անվճար`  սրտի անհետաձգելի վիրահատություններ (stentforlife), գլխուղեղի սուր իշեմիկ և ենթասուր իշեմիկ կաթվածների բուժում, տուբերկուլոզի բուժում, հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բուժում, emergency ծառայություններ, հեմոդիալիզի ծառայություններ, ախտորոշված չարորակ նորագոյացությունների վիրահատականու ճառագայթային բուժում, պալիատիվ բուժօգնություն, ծննդօգնություն, մինչև 18 տարեկանների բուժօգնություն, վերակենդանացման միջոցառումներ պահանջող ծառայություններ: