Մեկնարկել է նպատակային կլինիկական ռեզիդենտուրայի ընդունելությունը
օգոստոս 10, 2026
Նպատակային կլինիկական ռեզիդենտուրայի (կլինիկական օրդինատուրա) 2026-2027թթ. ընդունելության մեկնարկը տրված է: Պետական այս ծրագրով կլինիկական ռեզիդենտուրա ընդունված ռեզիդենտի (օրդինատոր) համար ուսումնառությունն իրականացվում է անվճար, ռեզիդենտը յուրաքանչյուր ամիս ստանում է կրթաթոշակ, ավարտելուց հետո 3 տարի ժամկետով ուղեգրվում բժշկական կենտրոն` մասնագիտական գործունեություն իրականացնելու:
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ առաջացած պահանջով, ինչպես նաև որոշ նեղ մասնագիտություններով բժիշկ-մասնագետների համալրման անհրաժեշտությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը, նպատակային կլինիկական ռեզիդենտուրայի ծրագրի շրջանակներում, իրականացնում է նաև բժիշկ-մասնագետների վերամասնագիտացում:
Մանրամասների համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` (Հասցեն` Կառավարական տուն N 3, hեռախոս.` 060-80-80-03 (1505) (1503) (1504) (1507) (1502)): ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 6-ի թիվ 1114-Ն որոշմամբ` նպատակային կլինիկական ռեզիդենտուրայի համար հաստատված մասնագիտությունների ցանկը`
|
Մասնագիտություն |
Հատկացված տեղեր |
Որից վերամասնագիտացման նպատակով |
|
Ընտանեկան բժշկություն |
25 |
18 |
|
Ներքին հիվանդություններ |
8 |
|
|
Սրտաբանություն |
2 |
1 |
|
Նյարդաբանություն |
2 |
|
|
Ուռուցքաբանություն |
1 |
1 |
|
Ֆիզիկական և վերականգնողական բժշկություն |
1 |
1 |
|
Մանկաբուժություն |
8 |
|
|
Նեոնատոլոգիա |
3 |
2 |
|
Որովայնային վիրաբուժություն |
3 |
|
|
Անոթային վիրաբուժություն |
1 |
1 |
|
Այրվածքաբանություն |
2 |
2 |
|
Մանկաբարձություն և գինեկոլոգիա |
3 |
|
|
Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա |
5 |
|
|
Անհետաձգելի բժշկություն |
2 |
|
|
Հոգեբուժություն |
2 |
|
|
Ախտաբանություն |
1 |
1 |
|
Ռադիոլոգիա |
3 |
1 |
|
Դատաբժշկական փորձաքննություն |
1 |
|
|
Կլինիկական լաբորատոր ախտորոշում |
2 |
1 |
|
Ընդամենը` |
75 |
29 |