Մրցույթ' Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամի թափուր տեղերի համար
օգոստոս 26, 2026
Առողջապահության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ' Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամների երկու թափուր տեղերի համար:
Մրցույթին կարող են հայտ ներկայացնել այն իրավաբանները, որոնք բավարարում են հետևյալ պահանջներին.
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- Տարիքը' առնվազն 35 տարեկան,
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ:
Դիմելու կարգը և ժամկետները.
Հայտերն ընդունվում են 2026 թվականի օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ:
Դիմումները կարող եք ներկայացնել Էլեկտրոնային փոստով' info@moh.am
Փոստով կամ առձեռն' ք. Երևան 0010, Կառավարական տուն 3:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու բոլոր այլ մանրամասները' հետևյալ հղմամբ.
Մրցույթային ընտրության փաստաթղթային և հարցազրույցի փուլերը տեղի կունենան 2026 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը 16:00-ին, Առողջապահության նախարարության շենքում (ք. Երևան, Կառավարական տուն N3):
Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի համար կարող եք զանգահարել ՀՀ առողջապահության նախարարություն' 060-80-80-03 հեռախոսահամարով (ներքին' 1502, 1503, 1504, 1505):