ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Հայտարարություններ

ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերը համակարգող խումբը փնտրում է գնումների մասնագետ

սեպտեմբեր 11, 2026

ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերը համակարգող խումբը փնտրում է Գնումների մասնագետի` երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջանով:

Ծրագրի տևողությունը.            Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմանը համապատասխան

Գտնվելու վայրը.                       Երևան, Հայաստանի Հանրապետություն

Դիմելու վերջնաժամկետը.       սեպտեմբերի 25, 2026թ.

Աշխատանքի մեկնարկը.          հոկտեմբեր 2026թ.

Աշխատավարձ՝                          Մրցակցային` հիմնված աշխատանքային փորձի և որակավորման վրա  

Հետաքրքրված դիմորդները ինքնակենսագրությունները (CVs)* կարող են ուղարկել gfpct@moh.am  էլ.հասցեին` նամակի «Թեմա» տողում նշելով պաշտոնի անվանումը, որի համար դիմում են:

Հարցազրույցի կհրավիրվեն դիմումների դիտարկման արդյունքում ընտրված և սեղմացանկում (short list) ներառված թեկնածուները:

Աշխատանքի նկարագրություն. Առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերը (այսուհետ` Ծրագիր) համակարգող խմբի  (ԾՀԽ) գնումների մասնագետը պատասխանատու է Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գնումների բոլոր գործընթացների կազմակերպման համար:

 

Աշխատանքային պարտականություններ

 

Աշխատանքային պարտականությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.

  • Ծրագրի շրջանակներում մշակել գնումների տարեկան պլանը,
  • ենթաստացողների կողմից ստացված պահանջագրերի հիման վրա գնման ենթակա բժշկական նշանակության և այլ ապրանքների մրցութային փաթեթները մշակելու նպատակով, պետական գնումների ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, համակարգել տեխնիկական բնութագրերի մշակման աշխատանքները,
  • ապահովել Ծրագրի շրջանակներում գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը,
  • ապահովել Ծրագրի իրականացման համար նախատեսված գնումների իրականացումը` ըստ առկա ֆինանսական միջոցների և ժամանակացույցի` Ծրագրի իրականացման ժամկետներին համապատասխան,
  • կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` գնման գործընթացի քարտուղարի պարտականությունները,
  • ապահովել գնումների ողջ գործընթացին վերաբերող փաստաթղթերի պահպանումը և արխիվացումը, ԾՀԽ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացի հետ կապված ստացված հարցումների կապակցությամբ տրամադրել տեղեկատվություն,
  • ուսումնասիրել ենթաստացողների եռամսյակային հաշվետվությունները հիմնական միջոցների մասով` ապահովելով հիմնական միջոցների ցանկերի թարմացումը,
  • օրացուցային տարվա ավարտից և հիմնական միջոցների վերջնականացումից հետո համակարգել տարեկան գույքագրման և հիմնական միջոցների պարբերական ստուգման գործընթացը,
  • մասնակցել ամենամյա աուդիտի աշխատանքներին` տրամադրելով գնումներին առնչվող անհրաժեշտ տեղեկատվությունը, պատրաստելով հիմնական միջոցների ընդհանրական ցանկերն ու հաշվարկները,
  • իրականացնել ենթաստացողների մոտ առկա բժշկական նշանակության ապրանքների, դեղերի մնացորդի առկա պահեստային քանակների, սարքավորումներով համալրումների վերաբերյալ պարբերական ճշգրտումներ այնպես, որ վերջիններս մշտապես ապահովված լինեն չընդհատվող պաշարով (հաստատելուց առաջ բոլոր պատվերները համապատասխանեցնելով բյուջեով տվյալ նպատակի համար նախատեսված միջոցներին),
  • իրականացնել Ծրագրի շրջանակներում անհրաժեշտ դեղերի, բժշկական նշանակության ապրանքների և սարքավորումների` ուղղակի գնման մեխանիզմով ձեռքբերման պատվերի ձևավորումը և գնման ողջ գործընթացի կառավարումը և հաշվետվողականությունը,
  • եռամսյակային կտրվածքով ներկայացնել ուղղակի գնումների մեխանիզմով ներմուծված ապրանքների վերաբերյալ գին-որակ հաշվետվությունը էլեկտրոնային հարթակի միջոցով` համաշխարհային շուկայում գնային քաղաքականության համեմատական վերլուծություն ստանալու նպատակով,
  • իրականացնել ԾՀԽ ղեկավարի կողմից հանձնարարված այլ գործառույթներ:շ

ՊԱՀԱՆՋՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բակալավրի/մագիստրոսի որակավորում տնտեսագիտության, ֆինանսների կամ բիզնեսի կառավարման ոլորտներում,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ապրանքների և ծառայությունների գնումների ոլորտում,
  • Գնումների մասնագետի որակավորման առկայություն,
  • ՀՀ գնումների օրենսդրության, ընթացակարգերի և պահանջների լավ իմացություն,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման, ինչպես նաև բանակցությունների վարման ունակություններ,
  • ռազմավարական մտածողություն, աշխատանքի կազմակերպման, պլանավորման և գերակայությունների սահմանման հմտություններ,
  • Թիմում և ինքնուրույն աշխատելու ունակություններ,
  • մասնագիտական ​​հաղորդակցման հմտություններ՝ խմբի անդամների, շահագրգիռ կողմերի, գործընկեր կազմակերպությունների միջև համագործակցությունն ապահովելու համար,
  • ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ՝ միաժամանակյա առաջադրանքներ կատարելու և առաջադրված վերջնաժամկետները պահպանելու նպատակով,
  • MS Office փաթեթի լավ իմացություն, Excel ծրագրի գերազանց իմացություն,
  • Միջազգային գնումների հարթակների օգտագործման փորձը կդիտվի որպես առավելություն:  

նքնակենսագրությունները (CVs) ուղարկելիս` ներկայացնել նաև դիմողի կողմից կազմակերպված գնումների առնվազն 5` ամենամեծ բյուջեով ընթացակարգերի ծածկագրերը