ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Դեղորայքային քաղաքականություն

Դեղերի մեծածախ իրացման լիցենզավորում

ապրիլ 20, 2026

Դեղերի մեծածախ իրացումը ներառում է մատակարարի կողմից դեղ արտադրողից կամ դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջից կամ այլ մատակարարից դեղեր ձեռք բերելը կամ ներմուծելը կամ արտահանելը կամ պահպանելը կամ իրացնելը (բաշխելը), բացառությամբ սպառողներին դեղերի իրացման: 

Պահանջներ

Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի մեծածախ իրացումը իրականացնում են մատակարարները` սահմանված կարգով մեծածախ իրացման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք  կամ անհատ ձեռնարկատերերը:

Մեծածախ իրացման լիցենզիան տրամադրում է ՀՀ առողջապահության նախարարությունը (այսուհետ՝ ՀՀ ԱՆ)`  ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի (այսուհետ՝ Կենտրոն) փորձագիտական եզրակացության հիման վրա:  Հետևաբար, մինչև լիցենզիա ստանալու հայտը ՀՀ ԱՆ ներկայացնելը, անհրաժեշտ է  դիմել Կենտրոն՝ դիտարկում իրականացնելու  և փորձագիտական եզրակացություն տրամադրելու նպատակով: Լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:

Լիցենզիայի տրամադրումը  մերժվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:

Մեծածախ իրացման լիցենզիաների տրամադրման և այդ նպատակով իրականացվող փորձաքննության համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Հայտ:
  • Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները:
  • Դրական փորձագիտական եզրակացություն՝ տրված Կենտրոնի կողմից:
  • Պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:

Տրամադրման կարգ ու ժամկետներ

  • Փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ ԱՆ առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
  • Մեծածախ լիցենզիաները տրվում են անժամկետ` պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

Հղում օրենսդրությանը

«Դեղերի մասին»  ՀՀ օրենք https://www.arlis.am/hy/acts/218651/latest

«Պետական տուրքի մասին»  ՀՀ օրենք https://www.arlis.am/hy/acts/221901/latest

«Լիցենզավորման  մասին»  ՀՀ օրենք

https://www.arlis.am/hy/acts/219116/latest

ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշում

https://www.arlis.am/hy/acts/222808/latest

ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 156-Ն որոշում  https://www.arlis.am/hy/acts/200597/latest

ՀՀ կառավարության 2010 թվականի  սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշում

https://www.arlis.am/hy/acts/124050/latest

ՀՀ ԱՆ 2017 թվականի մայիսի 17-ի N 24-Ն հրաման 

https://www.arlis.am/hy/acts/113716/latest

ՀՀ ԱՆ 2020 թվականի հունվարի 16-ի N 01-Ն հրաման 

https://www.arlis.am/hy/acts/138494/latest

Ծառայությունը մատուցող՝ 

ՀՀ առողջապահության նախարարություն

info@moh.am

https://www.moh.am

ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն

info@ampra.am

https://www.pharm.am