Նորություններ

Այսօր հայրերի օրն է

հունիսի 17, 2026

Հայրերի օրն է:

Նորածին երեխայի խնամքից մինչև դեռահասության տարիներ հայրերի ներգրավվածությունը բացառիկ դեր ունի ընտանիքի հուզական և ֆիզիկական բարեկեցության մեջ:

Հայր լինելն ամենօրյա օրինակ է երեխաների համար՝ գործով, վերաբերմունքով, ապրելակերպով.

♦ Վարե՛ք առողջ կենսակերպ:

♦ Զե՛րծ մնացեք վնասակար սովորություններից:

♦ Հետևե՛ք ճիշտ սննդակարգին:

♦ Մի՛ մոռացեք ֆիզիկական ակտիվության, հոգեկան առողջության մասին:

♦ Պարբերաբար անցե՛ք կանխարգելիչ բժշկական հետազոտություններ, հատկապես` ընտանիք պլանավորելուց առաջ:

Սիրելի՛ հայրեր, հետևե՛ք ձեր առողջությանը, որ ընտանիքն էլ առողջ լինի: