Նորություններ

Ինչպե՞ս ճանաչել երեխաների գաջեթային կախվածությունը. ի՞նչ անել

հունիսի 24, 2026

Թվային դարաշրջանում համացանցն ու գաջեթները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, սակայն դրանց չափից ավելի և անկառավարելի օգտագործումը երեխաների ու անչափահասների շրջանում առաջացնում է հոգեբանական ու ֆիզիկական ծանր հետևանքներ:

Դրանցից ամենավտանգավորը «թվային դեմենցիան» է, երբ սարքերի չափից ավելի օգտագործումը հանգեցնում է երեխայի ճանաչողական կարողությունների նվազմանը, հիշողության և ուշադրության կտրուկ թուլացմանը:

 Ինչպե՞ս հասկանալ, որ երեխայի մոտ ձևավորվում է կախվածություն

 Ուժեղ գրգռվածություն կամ ագրեսիա՝ գաջեթների օգտագործումը սահմանափակելու փորձերի ժամանակ:

 Տագնապ կամ խուճապ, երբ սարքը հասանելի չէ (ինչը վկայում է ինքնուրույն հուզական կարգավորման կորստի մասին):

 Իրական կյանքի նկատմամբ հետաքրքրության նվազում՝ հոբբիների, ուսման և ընկերների հետ շփման մոտիվացիայի կորուստ:

 Խաբեություն կամ մանիպուլյացիաներ՝ էկրանի մոտ անցկացվող ժամանակը ցանկացած գնով ավելացնելու համար:

 Երեխային գաջեթներից կտրուկ և հարկադրական զրկելը կարող է վտանգավոր լինել: Հրաժարման համախտանիշը կարող է առաջացնել խուճապային նոպաներ, դեպրեսիա, ագրեսիա կամ ինքնավնասող վարքագծի ռիսկ: Խնդրի դեմ պետք է պայքարել աստիճանաբար, գրագետ և հոգեթերապևտիկ տեխնիկաների օգնությամբ։

 Հոգեկան հավասարակշռության վերականգնման և կանխարգելման համար առաջարկում ենք արդյունավետ հոգեթերապևտիկ տեխնիկաներ:

 1. «ՍՏՈՊ» (STOP) տեխնիկա (ավտոմատ ռեակցիաներն ու ագրեսիան կոտրելու համար).

•Կանգ առ (Stop),

•Շնչիր (Take a breath),

•Դիտարկիր քո զգացողություններն ու մտքերը (Observe),

•Շարունակիր գործողությունդ ավելի գիտակցված (Proceed):

????️ 2. «5-4-3-2-1» տեխնիկա (ներկա պահի և իրականության վրա կենտրոնանալու համար).

Խնդրեք երեխային շուրջը նայել և անվանել՝

???? 5 բան, որ տեսնում է,

???? 4 բան, որ շոշափում է,

???? 3 բան, որ լսում է,

???? 2 բան, որ հոտոտում է,

 1 բան, որ համտեսում է:

 Իսկ ի՞նչ կարող է անել ընտանիքը ամենօրյա կյանքում:

 Ծնողները պետք է նվազեցնեն իրենց էկրանի օգտագործումը երեխաների ներկայությամբ:

Սահմանե՛ք հստակ կանոններ՝ սարքերից չօգտվել ճաշի ժամանակ և քնելուց առաջ:

 Խրախուսե՛ք իրական հետաքրքրությունները՝ սպորտ, նկարչություն, սեղանի խաղեր և համատեղ զբոսանքներ, որպեսզի գաջեթը չլինի ուրախության միակ աղբյուրը:

Աջակցող և բարենպաստ ընտանեկան միջավայրը լավագույն միջոցն է թվային կախվածության դեմ: