ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Հետտոնական հոգեբանական բարդություններ

հունվար 09, 2026

Տոնական օրերին բնորոշ բարձր հուզական ակտիվությունը, սովորական առօրյայից ժամանակավոր կտրված լինելը, տոներից հետո նոր կյանք սկսելու ծրագրերը հաճախ հանդիպում են հետտոնական նույն կենցաղին։ Զգացմունքային բարձր կետից առօրյա կյանքին կտրուկ անցումը ստեղծում է հակադրություն, որն էլ կարող է առաջացնել սուր հիասթափություն, սովորական կենսակերպին վերադառնալու դժվարություններ և որոշակի հոգեբանական բարդություններ։