ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Ջերմային հարված. վտանգ, որը չպետք է անտեսել

հուլիս 31, 2026
Ջերմային հարվածը շոգից առաջացող ամենածանր և կյանքին վտանգ սպառնացող վիճակն է։ Այն զարգանում է, երբ օրգանիզմը չի կարողանում սառեցնել իրեն, և մարմնի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է։
 
Առավել վտանգված են տարեցները, հղիները, փոքր երեխաները, դրսում աշխատողները, քրոնիկ հիվանդություններ ունեցողները և ալկոհոլ օգտագործողները։
Ախտանիշներն են`
  • ուժեղ գլխացավ,
  • գլխապտույտ,
  • շփոթվածություն կամ գիտակցության կորուստ,
  • տաք, կարմրած և չոր մաշկ,
  • բարձր ջերմություն,
  • արագ սրտխփոց,
  • ծանր դեպքերում՝ ցնցումներ։

Ջերմային հարվածի դեպքում անհրաժեշտ է տուժածին անհապաղ տեղափոխել զով կամ ստվերոտ վայր, հանել ավելորդ հագուստը, մարմինը սառեցնել սառը ջրով կամ սառցե փաթեթներով և հնարավորինս արագ կանչել շտապ բժշկական օգնություն։

Ինչ անել ջերմային հարվածը կանխելու համար`
  •  օրվա ընթացքում խմել բավարար քանակությամբ ջուր,
  •  կրել թեթև և բաց գույնի հագուստ,
  •  խուսափել արևի տակ երկար մնալուց,
  •  ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պլանավորել օրվա զով ժամերին,
  •  երբեք երեխաներին չթողնել փակ մեքենայում շոգ եղանակին։
Քրոնիկ հիվանդություն ունեցողներին անհրաժեշտ է անպայման խորհրդակցել իրենց բուժող բժիշկի հետ: