ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Պատվաստումներում ամբողջական ընդգրկվածության ցուցանիշներ

օգոստոս 05, 2026

Հայաստանում պատվաստումներում ամբողջական ընդգրկվածության սահմանված ցուցանիշը 90% և բարձր է: Ներկայացված ցուցանիշները տարվա ընթացքում ունենում են բարելավման միտում:

2025թ. հունվար- դեկտեմբերին 1 տարեկան երեխաների ամբողջական ընդգրկվածությունը կազմել է 95.1%:

Պատվաստումները հանրային առողջապահության ամենամեծ նվաճումներից են։ Այն ոչ միայն պաշտպանում է տվյալ անձին վտանգավոր վարակներից, այլև նպաստում է կոլեկտիվ իմունիտետի ստեղծմանը, ինչը սոցիալական պատասխանատվություն է և հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր չեն կարող պատվաստվել բժշկական հակացուցումների պատճառներով։

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը։