keyboard_arrow_left
Նորություններ
Մեկնարկել է նպատակային կլինիկական ռեզիդենտուրայի ընդունելությունը
օգոստոս 10, 2026
Նպատակային կլինիկական ռեզիդենտուրայի (կլինիկական օրդինատուրա) 2026-2027թթ. ընդունելության մեկնարկը տրված է:
Պետական այս ծրագրով կլինիկական ռեզիդենտուրա ընդունված ռեզիդենտի (օրդինատոր) համար ուսումնառությունն իրականացվում է անվճար, ռեզիդենտը յուրաքանչյուր ամիս ստանում է կրթաթոշակ, ավարտելուց հետո 3 տարի ժամկետով ուղեգրվում բժշկական կենտրոն` մասնագիտական գործունեություն իրականացնելու:
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ առաջացած պահանջով, ինչպես նաև որոշ նեղ մասնագիտություններով բժիշկ-մասնագետների համալրման անհրաժեշտությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը, նպատակային կլինիկական ռեզիդենտուրայի ծրագրի շրջանակներում, իրականացնում է նաև բժիշկ-մասնագետների վերամասնագիտացում:
Մանրամասների համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` (Հասցեն` Կառավարական տուն N 3, hեռախոս.` 060-80-80-03 (1505) (1503) (1504) (1507) (1502)):
ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 6-ի թիվ 1114-Ն որոշմամբ` նպատակային կլինիկական ռեզիդենտուրայի համար հաստատված մասնագիտությունների ցանկը` https://health.gov.am/articles/announcements/announcement-2