ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Հանդիպում` գործատուների հետ

օգոստոս 21, 2026
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի` գործատուների հետ հանդիպման նպատակը 200 000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողների առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգի քննարկումն էր։
 
​Նախարարը ներկայացրեց նախագիծը, ըստ որի՝ պետք է ձևավորվի ապահովագրավճարը։
​Համաձայն նախագծի՝ 200 000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողը 2027 թվականին յուրաքանչյուր ամիս որպես ապահովագրավճար պետք է վճարի 2000 դրամ, 4400 դրամը կսուբսիդավորի պետությունը, իսկ 4400 դրամը պետք է վճարի գործատուն։
​
Այս ձևաչափի նպատակը մինչև 200 000 դրամ ստացող քաղաքացիների՝ ապահովագրության համակարգ ներգրավմամբ նրանց ֆինանսական բեռի կտրուկ աճի զսպումն է։
​Հանդիպմանը ներկա հաշվապահները, ընկերությունների ֆինանսական պատասխանատուները տասնյակ հարցերով, դիտարկումներով ու առաջարկներով հանդես եկան։
​
Անահիտ Ավանեսյանը, կարևորելով մասնագետների դիտարկումները, նշել է, որ հենց դրանք հաշվի առնելու նպատակով է, որ բարեփոխման յուրաքանչյուր հատվածի դեռևս սկզբնական՝ նախագծային փուլում են նման հանդիպումները նախաձեռնվում։
​Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել ապահովագրության ներդրման պահից սկսած այս մասնագետների կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ այն բավականին լայնածավալ էր՝ մասնագիտական հմտություն ու ճկունություն պահանջող։
​
Նման հանդիպումները շարունակական կլինեն նաև առցանց տարբերակով՝ մինչև ապահովագրության՝ բոլոր փուլերով ամբողջական ներդրումը։