Նորություններ

Պրենատալ սքրինինգի պետական ծրագիրն ընդլայնվել է

հուլիսի 20, 2026
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում:
 
 Մասիս քաղաքի «Հայրիյան» ԲԿ-ում և Սպիտակի բժշկական կենտրոնում ներդրված սքրինինգը հնարավորություն է տալիս մարզի բոլոր հղիներին անցնել բիոքիմիական հետազոտություն և էքսպերտային սոնոգրաֆիա` պտղի բնածին խնդիրները ներարգանդային փուլում հայտնաբերելու նպատակով:
 
Սքրինինգն իրականացվում է պետական միջոցներով, պացիենտի համար ամբողջովին անվճար. այն ներդրված է նաև Շիրակի (Գյումրու բժշկական կենտրոն, Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոն) և Տավուշի (Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն) մարզերում:
 
Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել ծրագիրը նաև այլ մարզերում: