Լենա Նանուշյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
օգոստոս 29, 2026
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2026 թվականի օգոստոսի 29-ի N 817 - Ա որոշմամբ` Լենա Նանուշյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։
Կենսագրություն
Ծնվել է 1975 թ. հունիսի 1-ին, Երևան քաղաքում:
Ավարտել է Երևանի Մ. Սարյանի անվան թիվ 86 դպրոցը:
1992-1998 թթ. սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկականխարգելման ֆակուլտետում:
1998-2000թթ. սովորել է ՀՀ ԱՆ ԱԱԻ կլինիկական օրդինատուրայում «Առողջապահության կազմակերպում» մասնագիտությամբ:
2003-2005թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Հանրային առողջապահություն» ֆակուլտետում և ստացել մագիստրոսի կոչում:
2002թ. աշխատել է ՀՀ Առողջապահության նախարարությունում որպես առաջատար մասնագետ:
2003-2012թթ. աշխատել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում որպես փորձագետ-գլխավոր մասնագետ:
2012-2013թթ. աշխատել է ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմում որպես արտաքին կապերի բաժնի պետ:
2013-2018թ. եղել է Միացյալ ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրերի հայաստանյան գրասենյակի ղեկավար:
2018թ. հունիսի 4-ից զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալիպաշտոնը:
2021-2026թթ. զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:
2026թ.-ին ավարտել է Հարվարդի բժշկական դպրոցի «Արհեստական բանականությունը բժշկության մեջ. Հիմունքները և կիրառությունները բժշկական պրակտիկայում և հետազոտություններում» դասընթացը:
2000թ.-ից դասավանդել է առողջապահության կազմակերպիչների համար նախատեսված ծրագրերում:
2026թ.-ից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում` հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրերում:
Հանդիսանում է միջազգային կառույցների` GAVI-ի (Պատվաստանյութերի և իմունիզացիայիգլոբալ դաշինք), PCC-ի (Քաղաքականության և համակարգող հանձնաժողով), Pandemic Fund-ի(«Համավարակների հիմնադրամ) կառավարման խորհուրդների անդամ:
Ամուսնացած է, ունի երկու որդի: