ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Առցանց հանդիպում` ստոմատոլոգիական կլինիկաների ներկայացուցիչների հետ

սեպտեմբեր 04, 2026
Ստոմատոլոգիական կլինիկաներում էլեկտրոնային ՀԴՄ-ների գործարկմանը վերաբերող ընթացիկ հարցերի քննարկման համար նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնած առցանց հանդիպմանը մասնակցած ստոմատոլոգիական կլինիկաների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել բարձրացնելու իրենց հուզող հարցերը. դրանց գերակշիռ մասը վերաբերում էր տեխնիկական խնդիրներին:
 
Zoom հանդիպմանը մասնակցում էին նաև Armed համակարգի ներկայացուցիչները` տեղում պատասխանելով համակարգին վերաբերող խնդիրներին:
 
Ստոմատոլոգիական կլինիկաներում Armed համակարգի հնարավորինս անխոչընդոտ ներդրման համար հավաքարգվել են բոլոր հարցերն ու դիտարկումները:
 
Առցանց հանդիպման հղումը` https://us02web.zoom.us/.../xDtHzdnxEcmM6NMmqzbEZjYblxDcN... , գաղտնաբառ` $e6.m5nf