ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Աբովյանի բժշկական կենտրոն

սեպտեմբեր 08, 2026

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Աբովյանի բժշկական կենտրոն` տեղում ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակին:

Նախարարը տեսակցել է պացիենտներին, խոսել բուժող բժիշկների հետ, հավաստիացել, որ նրանց առողջական վիճակում դրական դինամիկա կա, շուտով լավացումով դուրս կգրվեն:

ՀՎԿԱԿ-ի կողմից իրականացվել է նմուշառումներ, գործընթացում ներգրավվել են նաև տեսչական մարմնի մեր գործընկերները և «Վեոլիա ջուր» ընկերությունը:

Ջրի և մյուս  կենսանմուշները դեռևս գտնվում են հետազոտման փուլում:

Մինչև լաբորատոր հետազոտությունների արդյունքները պարզ կդառնան, նախարար Անահիտ Ավանեսյանը ևս մեկ անգամ հորդորել է կենցաղային նպատակով ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո: