ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Zoom քննարկում` ավագ բուժաշխատողների լիցենզավորման թեմայով

սեպտեմբեր 09, 2026
Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզավորման թեմայով ԱԱՊ օղակի բուժաշխատողների հետ առցանց հանդիպումից հետո, նախարար Անահիտ Ավանեսյանը Zoom քննարկում է ունեցել նաև հիվանդանոցային հատվածի բուժաշխատողների հետ:
Նախարարը ներկայացրել է բուժաշխատողների լիցենզավորման անհրաժեշտությունը, ընթացակարգը, թեմայի վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերի ու մտահոգությունների պատասխանները:
 
Հանդիպմանը միացած բուժաշխատողները հնարավորություն են ունեցել նախարարին հարցեր ուղղել, տեղում ստանալ պատասխաններ:
Խոսելով անհատական լիցենզավորման էության մասին` Անահիտ Ավանեսյանը նշել է, որ այն բուժաշխատողի մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն է․ այն չի փոխարինելու հավաստագրին և բուժաշխատողը պետք է ունենա թե՛ հավաստագիր, թե՛ անհատական լիցենզիա:
 
Ավագ բուժաշխատողները լիցենզավորվելու են 5 տարի ժամկետով, և լիցենզավորման նպատակով կենտրոնական քննությանը մասնակցելու 3 հնարավորություն են ունենալու: Հարցաշարը կազմված է լինելու բուժաշխատողների մասնագիտական էթիկայի, առաջին բուժօգնության և մասնագիտական հարցերից։
 
Բուժաշխատողների անհատական լիցենզավորման վերաբերյալ առցանց և առկա հանդիպումները, ըստ անհրաժեշտության, շարունակական կլինեն, իսկ մինչև այդ բուժաշխատողները թեմայի վերաբեյալ իրենց հարցերը կարող են ուղղել license@nih.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել` 8501 (5) հեռախոսահամարով:
 
 Հանդիպումների տեսագրությունները`https://youtu.be/thm2IGYcumk, https://youtu.be/1ECNgk4S02s