ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Ինչպե՞ս գնահատել մարմնի քաշը

հուլիս 29, 2026
Ճարպակալումը մեծացնում է բազմաթիվ ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման վտանգը և կարող է ազդել կյանքի տևողության ու որակի վրա: Ճարպակալումը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության, հենաշարժողական համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, քնի խանգարումների և այլ առողջական խնդիրների զարգացման հավանականությունը։
 
Ինչպե՞ս կանխարգելել ճարպակալումը
 
Նույնիսկ մարմնի քաշի 5–10%-ով նվազեցումը կարող է զգալիորեն բարելավել առողջական վիճակը և կանխել բազմաթիվ հիվանդությունների զարգացման վտանգը։
Ավելի շատ շարժվե՛ք
  •  Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ ամեն օր։
  •  Շաբաթվա ընթացքում առնվազն 150 րոպե չափավոր ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն պահպանե՛ք (օրինակ՝ արագ քայլք, հեծանիվ վարել, լող)։
  •  Եթե երկար ժամանակ նստած եք, յուրաքանչյուր 30–60 րոպեն մեկ կանգնե՛ք և մի քանի րոպե շարժվե՛ք։
  •  Հնարավորության դեպքում աշխատանքի կամ դպրոց գնացե՛ք ոտքով կամ հեծանվով։
  •  Վերելակի փոխարեն օգտվե՛ք աստիճաններից։
  •  Ավելի հաճախ զբոսնե՛ք և զբաղվե՛ք ակտիվ խաղերով ընտանիքի կամ ընկերների հետ։
 Ընտրե՛ք այնպիսի ֆիզիկական ակտիվություն, որը Ձեզ հաճույք է պատճառում և համապատասխանում է Ձեր առողջական վիճակին։
 
Սնվե՛ք առողջ
  •  Ամեն օր օգտագործե՛ք բավարար քանակությամբ բանջարեղեն և մրգեր։
  •  Նախընտրե՛ք ամբողջահատիկ սննդամթերք, լոբազգիներ, ընկույզներ, սերմեր և ձուկ։
  •  Սահմանափակե՛ք քաղցրավենիքի, հրուշակեղենի, արագ սննդի, վերամշակված մսամթերքի, ճարպոտ և տապակած սննդի օգտագործումը։
  •  Նվազեցրե՛ք աղի, ավելացված շաքարի, հագեցած և տրանսճարպերի օգտագործումը։
  • Շաքար պարունակող ըմպելիքների փոխարեն նախընտրե՛ք սովորական ջուր։
Ընտրե՛ք առողջ կենսակերպ
 
  •  Մի՛ ծխեք և խուսափե՛ք պասիվ ծխելուց։
  • Խուսափե՛ք ալկոհոլի օգտագործումից։
  • Քնե՛ք բավարար ժամանակ և պահպանե՛ք կանոնավոր քնի ռեժիմ։
Խորհուրդներ երեխաների և հղիների համար
 
  •  Հղիության ընթացքում հետևե՛ք բժշկի խորհուրդներին՝ առողջ սնվելու, ֆիզիկական ակտիվության և քաշը վերահսկելու վերաբերյալ։
  •  Կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում երեխային բացառապես կրծքով կերակրե՛ք, այն նպաստում է նրա առողջ աճին և զարգացմանը։
  •  Երեխաների մոտ վաղ տարիքից ձևավորե՛ք առողջ սնվելու և կանոնավոր ֆիզիկական ակտիվության սովորություններ՝ անկախ նրանց մարմնի քաշից։
Փոքր, բայց հետևողական փոփոխությունները կարող են զգալիորեն բարելավել առողջությունը և նվազեցնել բազմաթիվ հիվանդությունների զարգացման վտանգը։