Նորություններ
Այսօր հայրերի օրն է
հունիսի 17, 2026
Հայրերի օրն է:
Նորածին երեխայի խնամքից մինչև դեռահասության տարիներ հայրերի ներգրավվածությունը բացառիկ դեր ունի ընտանիքի հուզական և ֆիզիկական բարեկեցության մեջ:
Հայր լինելն ամենօրյա օրինակ է երեխաների համար՝ գործով, վերաբերմունքով, ապրելակերպով.
♦ Վարե՛ք առողջ կենսակերպ:
♦ Զե՛րծ մնացեք վնասակար սովորություններից:
♦ Հետևե՛ք ճիշտ սննդակարգին:
♦ Մի՛ մոռացեք ֆիզիկական ակտիվության, հոգեկան առողջության մասին:
♦ Պարբերաբար անցե՛ք կանխարգելիչ բժշկական հետազոտություններ, հատկապես` ընտանիք պլանավորելուց առաջ:
Սիրելի՛ հայրեր, հետևե՛ք ձեր առողջությանը, որ ընտանիքն էլ առողջ լինի: