Նորություններ

Անահիտ Ավանեսյանն ամփոփել է առողջության ապահովագրության համակարգի գործարկման 6 ամիսը

հունիսի 30, 2026

«Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման առաջին փուլը համարում ենք ավարտված. այն անցել ենք բավականին սահուն»,- լրագրողների հետ ամփոփելով ապահովագրության համակարգի գործարկման կես տարին` նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:

Այս պահին ապահովագրության շահառուների թիվը գերազանցում է 1 մլն 700 000 -ը, յուրաքանչյուր երկրորդը` 842 750 քաղաքացի, ապահովագրության շրջանակում ստացել է բոժծառայություն, ընդհանուր առմամբ` տրամադրվել է 8 մլն 399 491 ծառայություն, հատկացվել` 97 4 մլրդ դրամ:

Նախարարը գոհացուցիչ է համարել նաև բուժկենտրոնների, ԱԱՊ օղակի, լաբորատորիաների, դեղատների` ապահովագրության համակարգին միանալու պատրաստակամությունն ու գործընթացի տեմպը:

Խոսելով ապահովագրության համակարգի գործարկման հաջորդ փուլի մասին` նախարարը նշել է, որ 2027 թվականի հունվարից 200 000 դրամից պակաս աշխատավարձ ստացողները, տաքսու վարորդները, քաղիրավական պայմանագրով աշխատողները ևս կընգրկվեն ապահովագրության համակարգում:

Վերջին փուլով` առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթ կունենան ուսանողները, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները և բոլոր այն ՀՀ քաղաքացիները, ովքեր մինչ այդ ապահովագրված չէին:

Այսպիսով` 2028 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները կունենան ապահովագրության փաթեթ` ներառելով պետական պատվերով իրականացվող ծրագրերը:

Առողջության համընդհանուր ապահովագրության գործունեության կես տարին ամփոփելուց հետո նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին: