keyboard_arrow_left
Նորություններ
Կենտրոնական բանկը միացել է անվարձահատույց արյունատվության արշավին
հունիս 18, 2026
Կենտրոնական բանկը նորից միացել է Առողջապահության նախարարության «Յոլյան» ուռուցքաբանության և արյունատվության կենտրոնի անվարձահատույց արյունատվության արշավին:
Յուրաքանչյուր տարի Կենտրոնական բանկի անձնակազմն մասնակցում է արյունատվության այս արշավին` այն համարելով սոցիալական պատասխանատվության դրսևորումներից մեկը:
Կենտրոնական բանկի աշխատակիցներն այս անգամ նույնպես արյուն են հանձնել Երևանում և Դիլիջանում: