ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Հայկական ուռուցքաբանական 6-րդ ամենամյա երկօրյա կոնգրես

փետրվար 07, 2026

Հայկական ուռուցքաբանական 6-րդ ամենամյա երկօրյա կոնգրեսն այս տարի անցկացվում է «Հայկական ուռուցքաբանություն․ համարձակ ծրագրերից դրանց իրագործում» խորագրով։ Այն համախմբել է շուրջ 400 մասնակիցների՝ Հայաստանի և արտերկրի առաջատար ուռուցքաբանների, առողջապահության ոլորտի պատասխանատուների և մասնագետների։