Նորություններ

Մեղրիում շահագործման հանձնվեց «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը

հունիսի 27, 2026

Մեղրի համայնքում շահագործման հանձնվեց «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը:

Նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել գործարկման մեկնարկին:

Նախագիծը ներառված էր Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում, որով նախատեսվել է առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի արդիականացման ծրագիրը:

Կառավարության միջոցներով այս կառույցին հատկացված գումարը կազմել է 261.1 մլն դրամ:

Նորակառույց շինությունն ունի բարձր սեյսմակայունություն, համապատասխանում է ժամանակակից միջազգային չափանիշներին, առկա է աուտոպսիոն լաբորատորիա, հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով:

Այս ստանդարտով Մեղրիի մասնաճյուղն առաջինն է և նմանատիպը կկառուցվի Կապանում, Երևանում: