ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Դեղորայքային քաղաքականություն

Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվություն

հոկտեմբեր 07, 2025

Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարությունը.

Ո՞վ կարող է դիմել

Գովազդի թույլտվություն ստանալու համար հայտ կարող է ներկայացնել միայն գովազդատուն կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը, ընդ որում`

1) դեղի գովազդի գովազդատու կարող են հանդես գալ`

ա. դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը,

բ. դեղերի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը` միայն դեղի արտադրության լիցենզիային համապատասխան արտադրվող դեղի գովազդի համար,

գ. դեղերի ներմուծմամբ և մեծածախ առևտրով զբաղվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը.

2) բուժական մեթոդի գովազդատու կարող են հանդես գալ բժշկական օգնության և սպասարկման այն տեսակի լիցենզիա ունեցող անձինք, որի շրջանակներում կարող է կիրառվել տվյալ բուժական մեթոդը.

3) բուժտեխնիկայի գովազդատու կարող են հանդես գալ տվյալ բուժտեխնիկայի արտադրությամբ կամ ներմուծմամբ կամ մեծածախ առևտրով զբաղվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:

Հղում օրենսդրությանը

  • «Դեղերի մասին» ՀՀ օրենքը
  • «Գովազդի մասին» ՀՀ օրենքը
  • ՀՀ կառավարության՝ 2025 թվականի մարտի 27-ի N 342-Ն որոշում

 

Պետական տուրք (յուրաքանչյուր հայտի համար)

10,000 ՀՀ դրամ

Տրամադրման տևողությունը

7 աշխատանքային օր

Աջակցության համար

Աշխատանքային ժամեր`
09:00 – 13:00

Հեռախոսահամար`
(+374 60) 80-80-03 /2902-2905-2908-2909-2913