Տեսանյութեր

Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում` առողջության ապահովագրության շրջանակում

հունիսի 18, 2026

Տիկին Մայրանուշին Էջմիածնի բժշկական կենտրոնում կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում են արել. անտանելի ցավերն արդեն անհետացել են, որոշ ժամանակ անց էլ կքայլի` նույնիսկ առանց հենակի: 1 մլն դրամը գերազանցող վիրահատական միջամտությունն իրականացվել է առողջության ապահովագրությամբ: Մարզային այս կենտրոնում ապահովագրությամբ արված միայն կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումների քանակը 5 ամսում գերազանցել է 3 տասնյակը: