1. Լիցենզավորման քննությանը նախապատրաստվելու համար արձակուրդ նախատեսված չէ, բայց օրենսդրությամբ ունենք նախատեսված տարեկան 10 աշխատանքային օր ՇՄԶ կրեդիտներ հավաքելու համար, որը բուժաշխատողը կարող է օգտագործել նաև լիցենզավորման քննությանը նախապատրաստվելու համար:
keyboard_arrow_left
Անհատական և անցումային լիցենզավորում
Այո, նա հանձնելու է երկու քննությունն էլ, եթե երկու մասնագիտությամբ էլ պետք է զբաղվի, քանի որ անհատական լիցենզիայի վրա նշվելու է կոնկրետ մասնագիտացում:
Քննությունը նախատեսվում է անցկացնել Արհեստական բանականության հենքի վրա աշխատող հարթակի օգնությամբ, որտեղ մուտքն իրականացվելու է դեմքի ճանաչման (Face ID) նույնականացմամբ, ինչպես նաև գործիքը հետևելու է տեսախցիկով ցանկացած ավելորդ կասկածելի շարժին, կողմնակի ձայներին և համակարգչի վրա այլ լրացուցիչ գործողությունների իրականացման բացառմանը։
Նախատեսված է 3 փորձի հնարավորություն: Բուժաշխատողն ինքն է որոշում, թե երբ հանձնի կամ վերահանձնի քննությունը։
Սահմանվելու է հստակ ժամկետ, մինչև այդ ժամկետը գործող հավաստագրի հիման վրա բուժաշխատողը շարունակելու է աշխատել։
Անհատական լիցենզիա ստանալու նպատակով կազմակերպվող քննական գործընթացն անվճար է, լիցենզիա ստանալու համար վճարվում է պետական տուրք` 6000 դրամ:
Հավաստագրման գործընթացը վերաբերելի է բուժաշխատողի շարունակական կրթական զարգացմանը և դրա հիմնական նպատակն է մասնագետների ապացուցողական բժշկության վրա հիմնված ոլորտի վերջին զարգացումներին համապատասխան կրթություն ստանալը, և որպես մասնագետ մրցունակ լինելուն, ինչը, իհարկե, բարձրացնում է մեր բժիշկների վարկանիշը, բայց ներկայումս արտահոսքի տենդենցն ավելացման միտում չունի:
Հավաստագրի առկայությունը շարունակական մասնագիտական զարգացման փաստը հավաստող փաստաթուղթ է։ Մինչդեռ անհատական լիցենզիան, ինչպես զարգացած երկրներում, այնպես էլ ՀՀ-ում կհանդիսանա աշխատանքի թույլտվություն և օրենքով վերջինիս համար նախատեսված են կասեցման և մերժման հիմքեր։
Անհատական լիցենզիան նոր կարգավորմամբ համարվելու է մասնագիտական գործունեության թույլտվության փաստաթուղթ և այն կարող է կասեցվել և դադարեցվել օրենքով նախատեսված հիմքերի դեպքում, իսկ հավաստագիրը փաստելու է ավագ բուժաշխատողի շարունակական մասնագիտական կրթություն ստանալու հանգամանքը և հիմք է հանդիսանալու լիցենզիան ավտոմատ երկարաձգելու համար:
Կլինիկական օրդինատուրա ընդունված ուսանողները ստանում են անցումային անհատական լիցենզիա իրենց կրթական ժամանակահատվածի համար։ Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո վերջիններս պետք է ձեռք բերեն անհատական լիցենզիա՝ հանձնելով կենտրոնացված քննությունը։
Գործընթացին մասնակցելու են բոլոր ավագ բուժաշխատողները՝ անկախ ավարտելու տարեթվից։ Անցումային դրույթների կարիք չկա։
Կլինիկական լաբորատոր ախտորոշման այն մասնագետները, որոնք 2014 թվականը ներառյալ ունեն 10 տարվա անընդմեջ լաբորատոր ախտորոշման ոլորտի աշխատանքային փորձ, 2027թ. հունվարի 1-ից սկսած դիտվելու են որպես ավագ բուժաշխատող և մասնակցելու են լիցենզավորման և հավաստագրման գործընթացին։
Անհատական լիցենզիան դեռևս նախատեսված է միայն ավագ բուժաշխատողների համար։
Այո, եթե բուժաշխատողը ցանկանում է մասնագիտական գործունեությամբ զբաղվել, ապա կարող է մասնակցել համապատասխան քննություններին և ձեռք բերել անհատական լիցենզիա։
Ոչ, ավագ բուժաշխատողները հավասարապես մասնակցելու են քննություններին` անկախ աշխատանքային փորձից։
Բոլոր ավագ բուժաշխատողները հավասարապես մասնակցելու են քննություններին` անկախ աշխատանքային փորձից, ինչը նույնական է ԵՄ, ԱՄՆ ստանդարտներին:
Անցումային անհատական լիցենզիա ստանալու նպատակով կենտոնացված քննության հարցաշարերը, գրականության ցանկերը և հղումները տեղադրված են nih.am-ի պաշտոնական կայքում:
Անհատական լիցենզիա ստանալու նպատակով քննական հարցաշարերը մինչև նոյեմբերի 1-ը կլինեն հասանելի։
Նախատեսվում է, որ բուժաշխատողներն իրենք կընտրեն այն օրը, երբ կցանկանան միանալ քննական գործընթացին։
Փորձերի միջև չկա սահմանված հստակ ժամանակահատված, բուժաշխատողը ինքն է որոշում, երբ վերահանձնի քննությունը։
Յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսված են համապատասխան ուղղվածության թեստեր։
Քննական թեստերի մեջ նախատեսված են թեստեր բուժաշխատողի էթիկայի կանոնների վերաբերյալ։
Այս պահին գործընթացը նախատեսված է միայն ավագ բուժաշխատողների համար։