ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն

Լենա Նանուշյան

Լենա Նանուշյանն իրականացնում է`

  • հանրային առողջության ապահովման և հիվանդությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքների համակարգումը` նախարարության հանրային առողջության բաժնի, ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով,
  • առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման և գովազդի թույլտվությունների տրամադրման աշխատանքների համակարգումը` նախարարության լիցենզավորման գործակալության միջոցով,
  • առողջապահության ոլորտում ռազմավարական  պլանավորման և  կատարողականի մոնիտորինգի աշխատանքների համակարգումը` նախարարության բոլոր ստորաբաժանումների  և ենթակա կառույցների միջոցով,
  • միջազգային հարաբերությունների ոլորտում նախարարության կողմից իրականացվող աշխատանքների համակարգումը` նախարարության միջազգային հարաբերությունների վարչության միջոցով,
  • Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների համակարգումը`  «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով,
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համակարգումը` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերը համակարգող խմբի, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով: