keyboard_arrow_left
Շահանե Մնացականյան
Շահանե Մնացականյանն իրականացնում է`
- որակի համակարգի ներդրմանը, մարդկային ներուժի զարգացմանն ուղղված աշխատանքների համակարգումը` նախարարության անձնակազմի կառավարման, հանրային առողջության բաժնի, «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի միջոցով,
- առողջապահական տեղեկատվական համակարգերի, այդ թվում` էլեկտրոնային առողջապահության համակարգի աշխատանքների համակարգումը` «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջոցով,
- քաղաքացիների գրավոր դիմումների քննարկման, դրանցում բարձրացված խնդիրների ուսումնասիրության և վերլուծության, ինչպես նաև պարզաբանումների տրամադրման և խորհրդատվական օգնության կազմակերպման աշխատանքների համակարգումը` քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժնի միջոցով,
- առողջության առաջնային պահպանման ծառայություների բարեփոխման իրականացման և կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով,
- բուժքույրական ծառայության զարգացման աշխատանքների համակարգումը` հանրային առողջության բաժնի և բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով,
- Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ «Առողջապահական ծառայությունների որակի բարելավում» վարկային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների համակարգումը` «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով: