keyboard_arrow_left
Սամվել Խարազյան
Սամվել Խարազյանն իրականացնում է`
- Հայաստանի Հանրապետությունում առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանն ուղղված աշխատանքների համակարգումը` Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ՀՀ ԱՆ ֆինանսատնտեսագիտական վարչության միջոցով,
- մոր և մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության միջոցով,
- հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություների կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով,
- նախազորակոչային և զորակոչային գործընթացի առողջապահական բաղադրիչի կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով,
- դատաբժշկական, դատահոգեբուժական, ախտաբանաանատոմիական ծառայություների կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության, «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով, ԱՆ ենթակայությամբ գործող հոգեբուժական կազմակերպությունների միջոցով,
- քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով,
- առողջապահական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների օպտիմալացման ծրագրերի, բժշկական կենտրոնների կառուցման, վերանորոգման աշխատանքների իրականացման համակարգումը` «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով, ինչպես նաև «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող գնման գործընթացի համակարգումը,
- Առողջապահության նախարարության իրավասության սահմաններում արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բնագավառում միջոցառումների իրականացման աշխատանքների համակարգումը` արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի միջոցով: