Հայտերի ընդունում․ Անկախ հավաստման մարմնի (IVA) ընտրություն
հոկտեմբեր 16, 2026
Եթե դուք՝
📐 նախագծման և ինժեներական խորհրդատվության ոլորտում մասնագիտացած կազմակերպություն եք,
👷 տեխնիկական հսկողության կամ շինարարության որակի վերահսկման ծառայություններ մատուցող ընկերություն եք,
կամ ունեք համապատասխան մասնագիտական փորձ և տեխնիկական կարողություններ ունեցող թիմ,
ապա հրավիրում ենք ծանոթանալու Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ իրականացվող Առողջապահության որակի բարելավման ծրագրի շրջանակում Անկախ հավաստման մարմնի (IVA) ընտրության մրցույթի պայմաններին։
Ընտրված կազմակերպությունը կիրականացնի Ծրագրի շրջանակում կառուցված 19 ամբուլատորիաների, 4 պոլիկլինիկաների և 1 բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքների անկախ ստուգում՝ գնահատելով դրանց համապատասխանությունը ԱԶԲ-ի կիրառելի պահանջներին։
📌 Եթե ունեք համապատասխան փորձ և մասնագիտական կարողություններ, ծանոթացեք մրցութային փաստաթղթերին և որակավորման պահանջներին՝ մասնակցության հնարավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար։
🔗 Մանրամասների համար՝ https://www.armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do?resourceId=12526203