ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն

Ընդունելության կարգ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կամ նախարարի հանձնարարությամբ՝ տեղակալների կամ նրանց անհնարինության դեպքում գլխավոր քարտուղարի մոտ քաղաքացիների ընդունելությունը (այսուհետև՝ ընդունելություն) կազմակերպվում է յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի օրերին՝ ժամը 16:00-ին, քաղաքացիների դիմումների ուսումնասիրության հիման վրա։

Ոչ աշխատանքային՝ տոնական ու հիշատակի օրերի հետ համընկնման դեպքում ընդունելությունը տեղափոխվում է այլ օր, որի մասին Քաղաքացիների դիմում-բողոքների արագ արձագանքման բաժինը լրացուցիչ տեղեկացնում է քաղաքացիներին։

Ընդունելությանը գրանցվելու համար քաղաքացիները կարող են երկուշաբթիից ուրբաթ (բացառությամբ ոչ աշխատանքային օրերի)` ժամը 09:30-12:45 և 14:00-17:30 դիմել` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկատվական կենտրոն` կցելով բժշկական փաստաթղթերը և քաղաքացիների ընդունելության գրանցման թերթիկը (Ձև 1) կամ հեռախոսազանգի միջոցով` արդեն իսկ ներկայացված դիմումի հիման վրա:

Ընդունելության գրանցում չի կատարվի, եթե քաղաքացու հարցադրումը հիմնավորված չէ կամ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել կամ ներկայացված հարցը դուրս է Առողջապահության նախարարության գործառույթների շրջանակից: