Դեղորայքային քաղաքականություն

Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի արտահանում

ապրիլի 20, 2026

Դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք (այսուհետ՝ դեղագործական արտադրանք) Հայաստանի Հանրապետության տարածք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող երկրներից ներմուծելը, իսկ ԵԱՏՄ անդամ երկրներից պետական սահմանը հատելու միջոցով ներս բերելը թույլատրվում է ՀՀ առողջապահության նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱՆ) կողմից տրամադրված ներմուծման (համապատասխանության) հավաստագրի հիման վրա, բացառությամբ՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի:

Պահանջներ

Արտահանման հավաստագիրը տրվում է ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի (այսուհետ՝ Կենտրոն)  եզրակացության հիման վրա` ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202 որոշմամբ սահմանած կարգով: 

Հավաստագրի տրամադրման և այդ նպատակով իրականացվող փորձաքննության համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:

Հավաստագրի տրամադրումը մերժվում է «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված հիմքերով:

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Հայտ:
  • Մեծածախ իրացման լիցենզիա:
  • Հաշիվ-ապրանքագիր:
  • Յուրաքանչյուր սերիայի որակի հավաստագիր:
  • Պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ։

Ամբողջական ցանկը՝ ըստ արտահանման դեպքերի սահմանված է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202 որոշմամբ:

Տրամադրման կարգ ու ժամկետներ

  • Հայտը ներկայացվում է «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) էլեկտրոնային հարթակում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերի գունավոր տեսաներածված պատճենները (ՊԻԴԻԷՖ (PDF) ձևաչափով ֆայլերի տեսքով):
  • Հայտը գրանցվելու պահից փաստաթղթերի բացակայության և (կամ) դրանցում թերությունների հայտնաբերման մասին, եթե այդպիսիք առկա են, հայտատուն տեղեկացվում է Համակարգով:
  • Տեղեկացվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները չվերացվելու դեպքում ՀՀ ԱՆ կողմից հայտը մերժվում է:
  • Առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում, Կենտրոնը Համակարգի միջոցով ՀՀ ԱՆ է ներկայացնում փորձաքննության արդյունքները` փորձագիտական եզրակացության տեսքով, որը ստանալուց հետո ՀՀ ԱՆ մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտը բավարարում կամ մերժում է: Արտահանման էլեկտրոնային հավաստագիրը կամ հայտը մերժելու մասին էլեկտրոնային հրամանը հայտատուին է տրամադրվում Համակարգի միջոցով՝ հայտատուի կողմից պետական տուրքի վճարման անդորրագիրը Համակարգի միջոցով մուտք արվելուց հետո:

Հղում օրենսդրությանը

«Դեղերի մասին» ՀՀ օրենք https://www.arlis.am/hy/acts/218651/latest

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք https://www.arlis.am/hy/acts/221901/latest

ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշում https://www.arlis.am/hy/acts/200662/latest

Ծառայությունը մատուցող՝

ՀՀ առողջապահության նախարարություն

info@moh.am

https://www.moh.am

ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն

info@ampra.am

https://www.pharm.am