ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Դեղորայքային քաղաքականություն

«Պատշաճ արտադրական գործունեության» կանոններին համապատասխանության հավաստագրում

ապրիլ 20, 2026

Պատշաճ արտադրական գործունեությունը որակի ապահովման համակարգի բաղադրիչ է, որով երաշխավորվում է, որ արտադրանքն անփոփոխ արտադրվում և հսկվում է նախատեսված նշանակմանը և գրանցման պահանջներին համապատասխանող որակի հատկորոշիչների (սպեցիֆիկացիաների) կամ որակի նորմատիվ փաստաթղթի համաձայն:

Պահանջներ

ՀՀ առողջապահության նախարարությունը (ՀՀ ԱՆ)  դեղերի արտադրության լիցենզիա ստացած արտադրողին տրամադրում է «Պատշաճ արտադրական գործունեության» (ՊԱԳ) հավաստագիր` ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի (այսուհետ՝ Կենտրոն) մասնագիտական դիտարկման հաշվետվության հիման վրա: Հետևաբար, մինչև ՊԱԳ հավաստագիր ստանալու  հայտը ՀՀ ԱՆ ներկայացնելը, անհրաժեշտ է դիմել Կենտրոն` արտադրատարածքում դիտարկում իրականացնելու և հաշվետվություն տրամադրելու նպատակով: Մասնագիտական դիտարկումների ծախսերը փոխհատուցում է հայտատուն՝ կողմերի միջև օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա:

ՊԱԳ հավաստագիրը տրվում է դեղերի արտադրության լիցենզիայի ներդիրում նշված արտադրական գործընթացների համար առավելագույնը երեք տարի ժամկետով՝ ըստ մասնագիտական դիտարկումների արդյունքների գնահատման: Դեղերի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի արտադրատարածքներում դեղերի արտադրության լիցենզիա ստանալուց հետո` առաջին երեք տարվա ընթացքում, մասնագիտական դիտարկումներն իրականացվում են ամեն տարի, այնուհետև` երկու տարին մեկ, բացառությամբ այն դեպքերի, երբ ՊԱԳ հավաստագիրը տրված է ավելի երկար ժամկետով: Հավաստագրի ժամկետը հաշվարկվում է դիտարկման վերջին օրվանից: ՊԱԳ հավաստագիր տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Հայտ:
  • ՊԱԳ դիտարկման հաշվետվություն՝ տրված  Կենտրոնի կողմից:
  • Պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:

Տրամադրման կարգ ու ժամկետներ 

Հայտը մուտքագրելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում արձակվում է հրաման հավաստագիր տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու մասին:

Նախարարի հրամանն ընդունվելու օրվան հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում նախարարության կողմից արտադրողին տրամադրվում է հաստատված ՊԱԳ հավաստագիրը, կամ ՊԱԳ հավաստագրի տրամադրումը մերժելու մասին նախարարի հրամանը: 

Հավաստագիրը տրամադրվում է մեկ օրինակից՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Հղում օրենսդրությանը

«Դեղերի մասին» ՀՀ օրենք https://www.arlis.am/hy/acts/218651/latest

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք https://www.arlis.am/hy/acts/221901/latest

ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28- N 199-Ն  որոշում https://www.arlis.am/hy/acts/200581/latest

ՀՀ ԱՆ 2017 թվականի հունիսի 14-ի N 32-Ն հրաման

https://www.arlis.am/hy/acts/114436/latest

ՀՀ ԱՆ 2017 թվականի հունիսի 7-ի N 28-Ն հրաման

https://www.arlis.am/hy/acts/114432/latest

Ծառայությունը մատուցող՝

ՀՀ առողջապահության նախարարություն

info@moh.am

https://www.moh.am

ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն

info@ampra.am

https://www.pharm.am