Անահիտ Ավանեսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին
հոկտեմբեր 29, 2026
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է COP17-ի շրջանակում այս օերին Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Սոցիալական իրավունքների, առողջապահության և բնապահպանության վարչության տնօրեն Ռաֆայել Բենիտեզին, ինչպես նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգենին և Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանին:
Քննարկմանը ներկայացվել են վերանայված Եվրոպական սոցիալական խարթիայի 11-րդ հոդվածի վավերացման գործընթացի շուրջ տարված աշխատանքները:
Հյուրերը բարձր են գնահատել այս գործընթացում Հայաստանի ներգրավվածությունը, ինչը կնպաստի մեր երկրում առողջության իրավունքի արդյունավետ իրացմանը:
Կարևորելով առողջապահական գրագիտության կոալիցիային Հայաստանի միանալու պատրաստականությունը` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է հանրային առողջության իրազեկման բարձրացման գործում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Միաժամանակ, նախարարը ներկայացրել է դեկտեմբերի 4-ին կայանալիք Առողջապահական գրագիտության նախարարական բարձր մակարդակի համաժողովին և Հռոմի հռչակագրին միանալու ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության նոր ուղղություններն ու Եվրոպայի խորհրդի և Առողջապահության նախարարության միջև երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները: