ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Հոկտեմբերի 9-ը` «Առանց մեքենայի օր»

հոկտեմբեր 08, 2026
Հոկտեմբերի 9-ին կանցկացվի «Առանց մեքենայի օր» արշավը, որը առողջ վարքագծի և առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված ծրագրերից մեկն է: Սա հիանալի առիթ է՝ մեքենան գոնե մեկ օրով փոխարինելու քայլքով, հեծանվով կամ ակտիվ տեղաշարժի այլ միջոցներով։
 
 Փոքր, բայց ամենօրյա ընտրությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ առողջության վրա, նպաստել ֆիզիկական ակտիվության ավելացմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը:
 
Միացե՛ք «Առանց մեքենայի օր» մեր արշավին։ Այդ օրը նախապատվությունը տվե՛ք քայլքին կամ հեծանիվին։ Միասին խթանենք ակտիվ տեղաշարժն ու առողջ ապրելակերպը։
Ֆիզիկական ակտիվության ավելացումն առողջ ապրելակերպի հիմքն է։ Միացե՛ք արշավին, կատարե՛ք փոքրիկ քայլ՝ հանուն մեծ փոփոխությունների։