Նորություններ

Առողջ սովորությունները՝ առողջ կյանքի հիմք

հուլիսի 13, 2026
Մեր առողջությունը մեծապես պայմանավորված է այն ընտրությամբ, որ կատարում ենք ամեն օր։ Հենց առողջ սովորություններն են նպաստում հիվանդությունների կանխարգելմանը, կյանքի որակի բարելավմանը և ակտիվ երկարակեցությանը։
 
Առողջ սովորություններ ձևավորելուն կօգնի հետևյալ փոքր, բայց հետևողական քայլերը.
  •  Սնվել հավասարակշռված և բազմազան
  •  Լինել ֆիզիկապես ակտիվ ամեն օր
  •  Խմել բավարար քանակությամբ ջուր
  •  Քնել 7–9 ժամ և պահպանել կանոնավոր քնի ռեժիմ
  •  Կառավարել սթրեսը և ժամանակ հատկացնել հանգստին
  •  Հրաժարվել ծխախոտից և սահմանափակել ալկոհոլի օգտագործումը
  •  Պարբերաբար անցնել կանխարգելիչ բժշկական զննումներ:
Առողջ ապրելակերպը նպաստում է՝
  • սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, մի շարք ուռուցքային և այլ ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի նվազեցմանը,
  • իմունային համակարգի բնականոն գործունեությանը,
  •  աշխատունակության, կենտրոնացման և հիշողության բարելավմանը,
  • հոգեկան բարեկեցության և կյանքի որակի բարձրացմանը,
  • առողջ և ակտիվ երկարակեցությանը։
Առողջ սովորությունները մեկ օրվա արդյունք չեն։ Դրանք ձևավորվում են ժամանակի ընթացքում, իսկ յուրաքանչյուր փոքր քայլ կարևոր ներդրում է ձեր վաղվա առողջության համար։
 
Հիշե՛ք՝ առողջության լավագույն ներդրումը սկսվում է այսօր։