Կրծքով կերակրման աջակցությունը՝ ընդհանուր պատասխանատվություն
օգոստոսի 04, 2026
Կրծքով կերակրման հաջողությունը պայմանավորված չէ միայն մոր ցանկությամբ կամ անհատական ջանքերով։ Մայրերին անհրաժեշտ է ժամանակին, շարունակական և վստահելի աջակցություն ընտանիքի անդամների, բուժաշխատողների, առողջապահական հաստատությունների, գործատուների և հասարակության կողմից։
Հղիության ընթացքում ու ծննդաբերությունից հետո կրծքով կերակրման կարևորության մասին պետք է կինն իրազեկված լինի:
Դեռևս հղիության հսկողության ընթացքում, հետո նաև ծննդատանն իրականացվում է բուժաշխատողների մասնագիտական խորհրդատվություն, երեխայի ծնվելուց հետո հնարավորինս շուտ ապահովվում է մոր և մանկան մաշկ-մաշկ շփումը, խրախուսվում կրծքով կերակրման վաղ մեկնարկը։
Հենց այս նպատակով Երևանի և մարզերի բժշկական կենտրոններում գործում են Մայրության դպրոցներ, իսկ ծննդատներում ներգրավված են կրծքով կերակրման մասնագետներ:
Նույնքան կարևոր է նաև ընտանիքի աջակցությունը, քանի որ տնային միջավայրը մեծ ազդեցություն ունի մոր վստահության և կրծքով կերակրումը շարունակելու հնարավորության վրա։
Աշխատանքի վերադառնալուց հետո մայրերը չպետք է բախվեն դժվարությունների։
Աշխատավայրերում անհրաժեշտ է ստեղծել կրծքով կերակրմանը նպաստող պայմաններ՝ տրամադրելով համապատասխան ընդմիջումներ և կաթը կթելու ու անվտանգ պահպանելու հնարավորություն։
Կրծքով կերակրման աջակցությունը ներդրում է ոչ միայն երեխայի և մոր առողջության, այլև ընտանիքների բարեկեցության և առողջ հասարակության ձևավորման գործում։
Ամրապնդելով նմանօրինակ արդյունավետ մոտեցումներ՝ հնարավոր է յուրաքանչյուր երեխայի համար ապահովել կյանքի առողջ և կայուն մեկնարկ։
Կրծքով կերակրման հաջողությունը պայմանավորված չէ միայն մոր ցանկությամբ կամ անհատական ջանքերով։ Մայրերին անհրաժեշտ է ժամանակին, շարունակական և վստահելի աջակցություն ընտանիքի անդամների, բուժաշխատողների, առողջապահական հաստատությունների, գործատուների և հասարակության կողմից։
Հղիության ընթացքում ու ծննդաբերությունից հետո կրծքով կերակրման կարևորության մասին պետք է կինն իրազեկված լինի:
Դեռևս հղիության հսկողության ընթացքում, հետո նաև ծննդատանն իրականացվում է բուժաշխատողների մասնագիտական խորհրդատվություն, երեխայի ծնվելուց հետո հնարավորինս շուտ ապահովվում է մոր և մանկան մաշկ-մաշկ շփումը, խրախուսվում կրծքով կերակրման վաղ մեկնարկը։
Հենց այս նպատակով Երևանի և մարզերի բժշկական կենտրոններում գործում են Մայրության դպրոցներ, իսկ ծննդատներում ներգրավված են կրծքով կերակրման մասնագետներ:
Նույնքան կարևոր է նաև ընտանիքի աջակցությունը, քանի որ տնային միջավայրը մեծ ազդեցություն ունի մոր վստահության և կրծքով կերակրումը շարունակելու հնարավորության վրա։
Աշխատանքի վերադառնալուց հետո մայրերը չպետք է բախվեն դժվարությունների։ Աշխատավայրերում անհրաժեշտ է ստեղծել կրծքով կերակրմանը նպաստող պայմաններ՝ տրամադրելով համապատասխան ընդմիջումներ և կաթը կթելու ու անվտանգ պահպանելու հնարավորություն։