Նորություններ
Հայտարարություն` մասնագետներ ներգրավելու մասին
օգոստոսի 14, 2026
Հանրային առողջության և առողջապահական ծառայությունների որակի կառավարման ոլորտների հարգելի՛ մասնագետներ,
Եթե ցանկանում եք Ձեր մասնագիտական գիտելիքն ու փորձը կիրառել առողջապահական համակարգի զարգացման գործում, մասնակցել առողջ ապրելակերպի և հիվանդությունների կանխարգելման ծրագրերի մշակման ու ներդրման, ինչպես նաև առողջապահական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված քաղաքականությունների և ծրագրերի մշակման, մշտադիտարկման ու գնահատման գործընթացներին, հրավիրում ենք միանալու մեր թիմին։
Աշխատանքը հետաքրքիր է, դինամիկ և հնարավորություն է տալիս ձեռք բերել արժեքավոր մասնագիտական փորձ, նոր գիտելիքներ և հմտություններ, աշխատել տարբեր ոլորտների մասնագետների հետ և մասնակցել առողջապահական համակարգի համար կարևոր փոփոխությունների իրականացմանը։
Եթե ցանկանում եք Ձեր աշխատանքով նպաստել ավելի առողջ բնակչության և ավելի որակյալ առողջապահական ծառայությունների ձևավորմանը՝ սպասում ենք Ձեզ։
Թափուր պաշտոնների և դիմելու կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունն այստեղ՝