ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Նախարարության աշխատակիցները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ

սեպտեմբեր 17, 2026
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տեղակալ Լենա Նանուշյանը, ինչպես նաև նախարարության աշխատակիցները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ:
 
Պատվաստանյութը հասանելի է Երևանում և մարզերում. յուրաքանչյուրդ, անկախ կցագրման վայրից, կարող եք այցելել Ձեր նախընտրած առողջության առաջնային պահպանման օղակ և պետության փոխհատուցմամբ ստանալ պատվաստումը:
 
Եռավալենտ պատվաստանյութը կկանխարգելի գրիպի բարդացումներն ու այս սեզոնին գրիպով հաճախ վարակվելու ռիսկը:
 
Շուտով պատվաստման շարժական կայաններ կլինեն նաև Երևանի մարդաշատ վայրերում:
Պատվաստվե՛ք նաև դուք․ օգտվե՛ք առողջ լինելու և կանխարգելիչ ծառայություններից օգտվելու ձեր իրավունքից: