ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Բուժքույրերի միջազգային 4-րդ կոնգրեսը` Հայաստանում

սեպտեմբեր 18, 2026
Նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժքույրերի միջազգային 4-րդ կոնգրեսին:
«Էրեբունի» բժշկական ակադեմիայի կազմակերպած գիտակրթական կոնգրեսին ներկա էին հարյուրավոր բուժքույրեր, բժիշկներ, գիտնականներ` աշխարհի տարբեր երկրներից մասնագիտական գիտելիքի, փորձի և լավագույն միջազգային մոտեցումների փոխանակման նպատակով։
 
«Նման միջոցառումները կարևոր են բուժքույրերի դերի, պացիենտի բուժման գործում ունեցած առաքելության ընդգծման գործում: Գիտակրթական այս միջոցառումները, անշուշտ, նպաստելու են մեր բուժքույրերի ունակությունների, մասնագիտական կարողությունների զարգացմանը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարն ընդգծել է բուժքույրերի բակալավրիատի կրթական ծրագրերի դերը` վստահ լինելով, որ այն մասնագիտական աճի նոր հնարավորություն է:
 
«Կառավարության ծրագրերի հաստատվելիք միջոցառումներով մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում` սկսած անվան փոփոխությունից մինչև կառավարման ոլորտում նրանց ներգրավվածության ընդլայնում: Մասնագիտական աճը զուգակցվելու է համարժեք վարձատրությամբ»,- նշել է նախարարն ու արդյունավետ ընթացք մաղթել միջազգային կոնգրեսի մասնակիցներին:
 
 Երկօրյա համաժողովը մեր բուժքույրերի համար միջազգային բուժքույրական հանրությանը ինտեգրվելու լավ հնարավորություն է: