ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Առողջ թոքերը՝ կյանքի որակի կարևոր հիմք

սեպտեմբեր 25, 2026
Առողջ թոքերը կարևոր դեր ունեն օրգանիզմի բնականոն գործունեության և կյանքի որակի պահպանման գործում։ Թոքերի առողջության վրա կարող են ազդել ծխախոտի և երկրորդային ծխի ազդեցությունը, օդի աղտոտվածությունը, ինչպես նաև աշխատավայրում առկա փոշիները, քիմիական նյութերն ու այլ վնասակար գործոնները։
 
Թոքերի առողջությունը պահպանելու համար՝
  •  մի՛ ծխեք և խուսափե՛ք երկրորդային ծխից
  •  ապահովե՛ք բնակելի տարածքների պատշաճ օդափոխությունը
  •  մի՛ անտեսեք երկարատև կամ նոր առաջացած շնչառական գանգատները։
 Ո՞ր գանգատների դեպքում դիմել բժշկի։
  •  երկարատև կամ չանցնող հազ
  •  հազի բնույթի փոփոխություն կամ վատացում
  •  շնչահեղձություն
  •  սուլոցով շնչառություն
  •  կրծքավանդակի ցավ
  •  արյունախխում
  •  քաշի կորուստ
  •  երկարատև արտահայտված հոգնածություն
  •  կրկնվող շնչառական վարակներ։
 
Ժամանակին դիմելը կարևոր է՝ ախտանշանների պատճառը պարզելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան հետազոտությունն ու բուժումը ժամանակին սկսելու համար։