keyboard_arrow_left
Նորություններ
Անահիտ Ավանեսյանը վրացի գործընկերոջ հետ այցելել է ՈՒԱԿ Միջուկային բժշկության ազգային կենտրոն
սեպտեմբեր 29, 2026
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վրացի գործընկերոջ` Միխեիլ Սարջվելաձեի հետ այցելել է ՈՒԱԿ Միջուկային բժշկության ազգային կենտրոն:
«Մեզ կապում է ոչ միայն գործընկերությունը, այլ նաև բարեկամությունն ու մեր ժողովուրդների միջև եղած ջերմ ու մարդկային կապերը», նշել է Անահիտ Ավանեսյանը` փոխգործակցության նոր մակարդակ ապահովման պատրաստակամություն հայտնելով :
Վերջերս վերանորոգված և վերազինված կենտրոնի նոր պայմաններին ու հնարավորություններին ծանոթանալուց հետո նախարարները քննարկել են մասնավորապես միջուկային բժշկության ոլորտում առավել սերտ համագործակցության հնարավորությունները: