keyboard_arrow_left
Նորություններ
Ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է
հոկտեմբեր 15, 2026
Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ։
Գիտե՞ք, որ ձեռքերի ճիշտ լվանալը վարակիչ հիվանդությունների կանխարգելման ամենապարզ, մատչելի և արդյունավետ միջոցներից է։
Օրվա ընթացքում մեր ձեռքերը շփվում են բազմաթիվ մակերեսների հետ, որոնց վրա կարող են լինել հիվանդածին մանրէներ։ Չլվացած ձեռքերով աչքերին, քթին կամ բերանին դիպչելը կարող է նպաստել դրանց՝ օրգանիզմ ներթափանցմանը։
Ե՞րբ է հատկապես կարևոր լվանալ ձեռքերը:
- Սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ։
- Սանհանգույցից օգտվելուց հետո։
- Հազալուց, փռշտալուց կամ քիթը մաքրելուց հետո։
- Հիվանդ մարդուն խնամելուց առաջ և հետո։
- Դրսից տուն վերադառնալիս և տեսանելի աղտոտվածության դեպքում։
Իսկ ինչպե՞ս ճիշտ լվանալ ձեռքերը։
- Թրջեք ձեռքերը մաքուր, հոսող ջրով։
- Օճառեք և մանրակրկիտ շփեք ափերը, ձեռքերի արտաքին մակերեսները, մատների արանքները և եղունգների շրջանը։
- Շփեք առնվազն 20 վայրկյան։
- Լվացեք հոսող ջրով և չորացրեք մաքուր սրբիչով կամ մեկանգամյա օգտագործման թղթե անձեռոցիկով։
Սովորեցնենք երեխաներին ձեռքերը ճիշտ լվանալ և ինքներս դառնանք օրինակ
Վարակների կանխարգելումը սկսվում է մաքուր ձեռքերից։